Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահի ընտրություն և հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին:
«Մենք ընտրություններ կանցկացնենք բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում, հրադադարի հաստատումից հետո»,- ասել է Զելենսկին՝ հավելելով՝ ընտրությունների հարցը բարձրացվել է Կիևի գործընկերների կողմից:
Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի մինչև ամառ ավարտել պատերազմը: Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե Վաշինգտոնի ճնշման տակ փետրվարի 24-ին Զելենսկին կհայտարարի մայիսին նախագահի ընտրություն և հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել անվտանգության երաշխիքներից: