Խորհրդարանում թեժ բանավեճը ու փոխադարձ մեղադրանքները շարունակվել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև: Առիթը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Դաշնակցության մասին արտահայտած մտքերն են, որի համար ընդդիմադիրներն առաջարկում են դադարեցնել նրա լիազորությունները: Հակոբ Հակոբյանը չի ընդունել, որ քաղաքական ոտնձգություն է կատարել Դաշնակցության հասցեին, ի գիտություն ընդունել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը: Հանձնաժողովն արձանագրել է, որ պաշտոնյայի վարքագծում կա քաղաքական զսպվածության խախտում: ՔՊ-ն հայտարարել է, որ հարցի քվեարկությանը չի մասնակցելու, որը անցկացվելու է վաղը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան