Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ չի հասցնի Իրանին՝ առանց Վաշինգտոնի հետ նախնական խորհրդակցությունների: Այնուհանդերձ, Էսմաիլ Բաղաեին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա։
Թուրքիայի արտգործնախարարն էլ, խոսելով իրանական միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոն-Թեհրան վերսկսված բանակցությունների մասին, ընդգծել է, որ կողմերի միջև լարվածությունը պահպանվում է, սակայն առնվազն հիմա պատերազմի անմիջական սպառնալիք չկա:
Նաև հայտնի է, որ Իսրայելի վարչապետը մեկնում է Վաշինգտոն: Բենիամին Նեթանյահուն տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր քննարկումների հիմնական թեման լինելու է Իրանը: