Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրին: էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զեկուցել է, որ ծրագիրը նախորդի շարունակությունն է, որով տուրիզմի ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել Գորիսը, Ջերմուկը, Գյումրին: Այս անգամ արդեն կվերափոխվեն Դիլիջան, Արենի, Եղեգիս, Դվին համայնքները:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։