Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։ Ընդգծվել է, որ Բաքու-Թեհրան հարաբերությունները զարգանում են: Մտքեր են փոխանակվել պաշտպանական ոլորտում գործակցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել: Նրա ձևակերպմամբ՝ դա կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։ «Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում՝ ո՛չ մի արյունահեղություն,ո՛չ մի պատերազմ», - շեշտել է Ալիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող գործընթացները պատերազմից խաղաղության անցման մոդելի օրինակ են։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան