ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ուղիղ կամ անուղղակի առևտուր անել Իրանի հետ:
Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահն Իրանին պատասխանատու է համարում միջուկային հնարավորությունների ձգտելու, ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու և տարածաշրջանային անկայունության համար, ինչը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի անվտանգությունը և նրա դաշնակիցներին:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 14 լցանավ է ավելացրել Իրանի հետ կապված պատժամիջոցային ցուցակներում: Սահմանափակումներ են կիրառվել նաև 15 ընկերության դեմ, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից, ինչպես նաև երկու ֆիզիկական անձի։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պատժամիջոցները կապված են իրանական նավթի, նավթամթերքի ապօրինի առևտրի հետ: