Տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում՝ լրատվամիջոցների նկատմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հարուցած վարույթները վերջին 7 տարում հասել են 400-ի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է՝ դրանց մեծ մասը բովանդակային բնույթ են կրել, մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, արգելված գովազդին: Ոլորտը կարագավորելու համար օրենսդրական առաջարկներ են ներկայացվել: Տիգրան Հակոբյանը անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածմանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան