Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ընդգծվել է, որ Բաքու-Թեհրան հարաբերությունները զարգանում են:
Մտքեր են փոխանակվել պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել:
Նրա ձևակերպմամբ՝ դա կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։
«Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում՝ ո՛չ մի արյունահեղություն, ո՛չ մի պատերազմ»,- շեշտել է Ալիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող գործընթացները պատերազմից խաղաղության անցման մոդելի օրինակ են։
Մանրամասները՝ տեսաշարում: