ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Սիմոնյանին ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում գործակցության հարցերից մինչև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններ. հարցերը քննարկման օրակարգում էին։ Անդրադարձ է եղել դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան