Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշարձան և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


