Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Էրդողանը ողջունել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ջանքերը և ցուցաբերած վճռական կամքը տևական խաղաղության հաստատման ճանապարհին:
Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերի համաձայնեցերած խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր էջ կբացվի։
Էրդողանի խոսքով՝ Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։
Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև Պակիստանի վարչապետը, Լիբանանի նախագահը: