Փետրվարի 4-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։