Փետրվարի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման համար քվեարկության մանրամասները, նիստի մասնակիցները ծանոթացել են քվեաթերթիկներին և ընտրության կարգին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչության անդամ, կուսակցություն աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։