Կենտրոնական բանկը շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ է թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5 տոկոս։ Ըստ ԿԲ նախագահի, 2025-ի չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունն արագացել է, որին նպաստել են շինարարության, ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3 տոկոս։
Գլխավոր դրամատունը դեռ չունի վերլուծություն, թե տնտեսությունում գնային ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի տարածքով բեռների երկաթուղային փոխադրումը։ Կոնկրետ բենզինի դեպքում ազդեցությունը տեսանելի կլինի հունվարի գնաճում։
Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան