Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական բանականության վերաբերյալ հուշագրի շրջանակներում` հայտնում են իսրայելական և ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ աշխատանք քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների ուղղությամբ, կադրերի պատրաստում և գիտական հետազոտությունների անցկացում:
Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը նշել է, որ համաձայնագիրը արտացոլում է Բաքվի և Թել Ավիվի միջև տեխնոլոգիական և ռազմավարական կապերի ամրապնդումը։