Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Գիդեոն Սաարը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում՝ քաղաքական, էներգետիկայի, առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում։
Ըստ ադրբեջանական կողմի՝ անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած պատմական հանդիպմանը։ Գիդեոն Սաարը ողջունել է Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված առաջընթացը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։