Խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը:
«Վերջին գրեթե 40 տարում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է»,- մրցանակը ստանալիս հայտարարել է Հայաստանի ղեկավարը:
Փաշինյանը նշել է, որ թեպետ մրցանակն առաջնորդներին է տրվում, բայց դա երկու ժողովրդի նվաճումն է: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման կարևորությունը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան