Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:
Նշենք նաև, որ Էրիկը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։