Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի Asharq Al-Awsat թերթի հետ հարցազրույցում:
«Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար, և կշարունակենք մեր շփումներն այդ առումով։ Մենք բոլոր հարթակներում արտահայտել ենք, որ մերժում ենք Իրանի դեմ ցանկացած ռազմական քայլ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Անդրադառնալով այդ դիվանագիտական ջանքերին՝ նա նշել է, որ Անկարան համակարգում է իր գործողությունները տարածաշրջանի գործընկերների հետ։
«Մեր շփումները շարունակվում են բարեկամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Մենք այս հարցին չենք մոտենում բլոկների կամ դաշինքների տրամաբանությամբ»,- նշել է Էրդողանը: