Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը մեկնում է Մայամի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպելու համար՝ հայտնել է Reuters-ը: Այցը տեղի է ունենում միջազգային օրակարգի շուրջ նոր դիվանագիտական շփումների նախապատրաստման ֆոնին։
Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը պետք է կայանա փետրվարի 1-ին: Հանդիպումը նախատեսված է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: