Մայրաքաղաք Կիևում և Կիևի մարզում վերականգնել են էլեկտրականության մատակարարումը կրիտիկական ենթակառուցվածքների համար՝ հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը: Նա հավելել է, որ աստիճանաբար էլեկտրաէներգիան կվերականգնվի նաև սպառողների համար:
Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ ընկերությունից էլ տեղեկացրել են, որ էլեկտրականության մատակարարումն աստիճանաբար է ընթանում, քանի որ դա անհրաժեշտ է ցանցերը չծանրաբեռնելու և նոր վթարները կանխելու համար:
Միևնույն ժամանակ, սպառողների համար էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Խարկովի, Ժիտոմիրի և Օդեսայի մարզերում: