Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով՝ հայտնել է թուրքական Հյուրիեթ թերթը:
Թերթի տվյալով՝ կարող է դիտարկվել նաև տեսակոնֆերանսի ձևաչափը։ Նշվում է, որ Թրամփը դրական է գնահատել Էրդողանի նախաձեռնությունը։
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն էլ հեռախոսազրույց են ունեցել: Իրանի ԱԳՆ տվյալով՝ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը մերժել են տարածաշրջանի երկրների գործերին սպառնալիքներն ու ապակառուցողական միջամտությունը: Նրանք ընդգծել են բոլոր շահագրգիռ կողմերի շարունակական ջանքերի կարևորությունը՝ կանխելու լարվածության սրումն ու տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգները:
Թուրքական լրատվամիջոցներն էլ գրել են, որ քննարկումը կենտրոնացել է տարածաշրջանային լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վրա: