ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի Կառավարության աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին: