Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները կստանան բնակարան: Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն դրամ, հիփոթեքային վարկավորմամբ կարող է գնվել կուրսանտի կողմից, որի բոլոր վճարները կկատարի պետությունը: Սա ենթադրում է, որ նրանք ունենալու են 20 տարվա պայմանագրային պարտավորություն և ծառայելու են ՀՀ-ին»,- ասել է Պապիկյանը: