«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 26-ին՝ ժամը 10:40-13:00-ը, կդադարեցվի Վայք քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը:
Շատին բնակավայրով անցնող «Սատնաղբյուր» 273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից տևական ժամանակ է պահվում են փակ վիճակում: Եվ չնայած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների ջանքերին՝ բնակիչները շարունակում են խոչընդոտներ ստեղծել փականի բացման/փակման աշխատանքներին։ Վերոնշյալով պայմանավորված՝ սույն թվականի հունվարից մինչև մարտի 1-ը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ստորև ներկայացնում ենք ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկը.
Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Իսահակյան, Օրբելի, Իսրայել Օրի, Թումանյան, Կոմիտաս, Բաղրամյան, Նալբանդյան,Գագարին, Մշեցի, Վ Գևորգյան, Վայքի, Աթարբեկյան փողոցների և նրբանցքների, Մոմիկի 2-4-6, Սևակի 2, Միկոյան 3 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը հունվարից մինչև մարտի 1 -ը կիրականացվի ժամը 24:00-14:00-ը և 18:00-24:00-ը, Թամանցիներ, Տեր-Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Ալավերդյան, Զ.Վարդան, Սյունիք, Հարավ-արևելյան, Հարավ-արևմտյան, Վ.Համբարձումյան, Պ.Պռոշյան, Սիրանես, Այգեձոր փողոցների և նրբանցքների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղին մասնակի ՝ 15-30 հասցեների ջրամատակարարումը հունվարից մինչև մարտի 1 -ը կիրականացվի ժամը 24:00-10:00-ը և 17:00-24:00-ը, Շահումյան, Աթարբեկյան փողոցների և Իսրայել Օրու նրբանցքի ջրամատակարարումը հունվարից մինչև մարտի 1 -ը կիրականացվի ժամը 10:00-17:00-ը,
Եղեգնաձոր քաղաքի մնացած հասցեները՝ շուրջօրյա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: