ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Մրցույթի նպատակն է շուրջ 30 դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը:
Մրցույթի պայմանները ներկայացված են այստեղ: