Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտումների 903 դեպք: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 523 մլն դրամ, իսկ կիրառված տուգանքի չափը՝ 14,3 մլն դրամ, այդ թվում՝ Սյունիքի մարզային վարչության կողմից, սկսած 2025 թվականի ապրիլի 11-ից, կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 40,3 մլն դրամ, իսկ կիրառված տուգանքի չափը՝ 1,6 մլն դրամ»,- ասաց նա: