ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգևոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրոնական, մշակութային խնդիրներին, ազգապահպանման հարցերին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցների խոսքով՝ վերոնշյալ հարցերի վերաբերյալ եզդիական համայնքը ցուցաբերում է միասնականություն: