ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունվարի 23-26-ը բացահայտել են 252 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
90 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
15 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի,
-
7 դեպք՝ խարդախության,
-
6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
-
4 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-
3 դեպք՝ ջրային կենդանիներ ապօրինի որսալու,
-
2-ական դեպք՝ խուլիգանության, շորթման, ապօրինի ձեռնարնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքիրավչության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, բնակարանային գողության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, ապացույցներ ոչնչացնելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, մարդու առևանգման։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 9 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: