Հունվարի 26-ին՝ ժամը 14:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մեծ կամրջի վրա այրվում է բեռնատար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվում է MAN մակնիշի բեռնատարի խցիկը․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։35-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։