Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2025 թվականին իրականացրած ծրագրերը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ ընդգծելով ոլորտի կարևորությունը երկրի տնետեսության համար, նա նշել է թվային ճշգրիտ տվյալների տրամադրման ու հավաքագրման անհրաժեշտության մասին։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ 2026 թվականին հայկական գինին միջազգային հարթակներում առաջ մղելու ու ներքին շուկայում գինեխմությունը զարգացնելուն ուղղված մարքեթինգային ծրագրերն ու միջոցառումները։
Մասնագիտական քննարկումներ են ծավալվել մի շարք թեմաների շուրջ։
