FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Ընդունելության շրջանակում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Նորին Մեծության հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան–Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները։
Ընդունելության ավարտին Իսպանիայի Թագավորը լուսանկարվել է ցուցահանդեսին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ։