Ընթացիկ տարում Հայաստանի մեծագույն սպառնալիքը հիբրիդային պատերազմն է: Իրավասու գերատեսչության վերլուծությունն է: Ոլորտի մասնագետներն էլ նկատում են, որ այս դաշտում հակառակորդի փոփոխություն է եղել: Եթե նախկինում ընդդեմ Հայաստանի կեղծ տեղեկություններ տարածում էին Բաքուն ու Անկարան, ապա այսօր առավել ակտիվ է Մոսկվան:
Նկատելի է մեկ այլ միտում ևս: Այսօր հանրության մեդիագրագիտության մակարդակը որոշակիորեն բարձրացել է, և արդեն հեշտ չէ մարդկանց մոլորեցնել: Այդուհանդերձ, համարվում է, որ ծայրաստիճան զգույշ պետք է լինել, հատկապես՝ մոտեցող համապետական ընտրության ֆոնին: Մասնավորապես անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավասու մարմինները հանրության հետ օպերատիվ աշխատանք իրականացնեն։
Խնդրի շուրջ փորձագիտական կարծիքները Իրինա Մկրտչյանն է ամփոփել։