Հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։