Հունվարի 25-ին` ժամը 03։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։
Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։