300 դպրոց ծրագրով նորոգվել է Արմավիրի 2-րդ հիմնական դպրոցը, արդիականացվել են լաբորատորիաները, կառուցվել ֆուտբոլի դաշտ։ Բյուջեից 272 մլն դրամ է ուղղվել ծրագրին, նոր գույքը կհատկացնի նախարարությունը։ Մարզում այս պահին ընթացքի մեջ են երկու տասնյակ դպրոցների կառուցումն ու նորոգումը, 500 մանկապարտեզ ծրագրով էլ կունենան 2 նոր մանկապարտեզ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։