Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին՝ զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից: