Հունվարի 24-ին` ժամը 06։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։
Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ իրականացրել են երկաթե կառուցատարրերի քանդման աշխատանքներ։