WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից:
«Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։
Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:
Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը և նշել դրանք որպես խարդախություն/Spam (Report)։
Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով»,- ասված է հաղորդագրությունում: