250 թափուր հաստիքի համար Պարեկային ծառայությունը ընդունելություն է սկսել: Դիմորդների թիվն արդեն մոտենում է 600-ին: Այս մեծ հետաքրքրությունը բացատրվում է նաև նրանով, որ վերացվել է դիմորդի տարիքային սահմանափակումը, որը նախկինում մինչև 35 տարեկանն էր: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ծառայության անցնելուց առաջ դիմորդները 6-ամսյա դասընթացներ կանցնեն, ձեռք կբերեն գործնական հմտություններ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան