Դատարանի վճռով՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 682 հազար դրամ: Այդ մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: