«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ևս 425 մլն դոլարի ներդրում կանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում։ Կառավարությունը Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2067 թվականը: «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները կվերացվեն, և Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան: Գործադիրի այլ որոշումներով՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը:
Նիստի օրակարգը կներկայացնի Մայա Խաչատրյանը: