ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ իր երկիրը ուժով կպատասխանի, եթե Թեհրանն իրականացնի իր դեմ ենթադրյալ մահափորձի սպառնալիքները։
«Նրանք դա չեն անի, բայց ես ծանուցում եմ թողել։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ՝ ինչ էլ որ պատահի, մենք կպայթեցնենք ամբողջ երկիրը»,- ասել է նա News Nation-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Իրանի ղեկավարության կողմից շարունակվող սպառնալիքների մասին հարցին։
Դեկտեմբերի վերջին Իրանը ցնցվել է համազգային բողոքի ցույցերից, որոնք պայմանավորված են եղել ռիալի կտրուկ արժեզրկմամբ, սրընթաց գնաճով և սննդամթերքի բարձր գներով: Ցույցերը Թեհրանից տարածվել են մի շարք քաղաքներ։
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության (HRANA) վերջին տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 4029 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 5800-ը, ձերբակալվել 26000-ից ավելի մարդ։
Իրանցի պաշտոնյաները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին՝ իրենց բնորոշմամբ՝ «զինված ապստամբներին» աջակցելու համար։
Թրամփը բազմիցս սպառնացել է «ուժեղ հարված հասցնել», եթե ցուցարարներ սպանվեն, բայց ավելի ուշ գովաբանել է Թեհրանին հարյուրավոր նախատեսված մահապատիժները չեղարկելու համար։