Վարչապետի մասնակցությամբ քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախորդ տարի շարունակվել է հանրակրթության ֆինանսավորման էական աճը՝ հիմքում ունենալով հանրակրթության նոր չափորոշչի իրականացումը: Վարչապետ Փաշինյանը շեշտելով դպրոցների կառուցման ծրագրի կարևորությունը, անհրաժեշտ է համարել նոր ենթակառուցվածքների լիարժեք կիրառումը, ընդգծել. «Խնդիրը հետևյալն է` մենք ուզում ենք ձերբազատվել դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից»։
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան