Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ կապերը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: