Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախկինում կայացված որոշումներով կարևոր արձանագրումներ էր կատարել սպառողների հետ կնքվող պայմանագրերում ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայմանների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄՍՇՊՀ-ից:
«Հանձնաժողովի կողմից, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ նման պայման կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ պայմանագիր կնքելու պահին սպառողին տրվում է հստակ ընտրության հնարավորություն՝ համաձայնել ինքնաբերաբար երկարաձգմանը կամ հրաժարվել դրանից։
Արդյունքում, համատեղ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ հեռահաղորդակցության ոլորտի շուրջ 20 տնտեսավարող սուբյեկտներ, հետևելով Հանձնաժողովի կայացրած որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, արդեն համապատասխանեցրել են իրենց պայմանագրերը նշված պահանջներին՝ բացառելով սպառողների համար անարդար պայմանների կիրառումը»,- ասված է հաղորդագրությունում։