Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ժամանակավոր հրադադար հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում՝ կայանի մոտակայքում վնասված էլեկտրացանցերը վերականգնելու համար:
Վերանորոգման աշխատանքներին, ինչպես ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ, կհետևեն գործակալության տեսուչները, որոնք արդեն ուղևորվել են Ուկրաինա:
Վնասված էլեկտրացանցերը կվերականգնեն ուկրաինացի մասնագետները։