Պետության տնտեսական աճի դոկտրինում արհեստական բանականության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակներ, ոլորտում կրթական բարեփոխումներ, կադրերի վերապատրաստում. Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները քննարկվել են վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմանը: Ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան