Վաշինգտոնը շարունակում է քննարկել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր տարբերակները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
Նա հավելել է, որ Իրանի իշխանությունները կրում են «իրանցի ժողովրդի տնտեսական տառապանքների և նրանց ազատության ճնշման» պատասխանատվությունը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին, իր հերթին, ԱՄՆ-ին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման անմիջական մասնակցության համար։
«Միացյալ Նահանգները փորձում է իրեն ներկայացնել որպես Իրանի ժողովրդի բարեկամ, միաժամանակ, այսպես կոչված «մարդասիրական» պատրվակով» հիմք է ստեղծում քաղաքական անկայունության և ռազմական միջամտության համար»,- հայտարարել է Դարզին։
Նա հավելել է, որ Թեհրանը համաչափ կարձագանքի Վաշինգտոնի կողմից «ագրեսիայի ցանկացած գործողության»։