Նորվեգիայում գտնվող Նոբելյան խաղաղության կենտրոնը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակը, ի տարբերություն Նոբելյան մեդալի, չի կարող փոխանցվել մեկ այլ անձի։ Հայտարարությունը հրապարակվել է այն լուրերի ֆոնին, որ վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն իր Նոբելյան խաղաղության մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հինգշաբթի նրա հետ հանդիպման ժամանակ։
«Մեդալը կարող է ձեռքից ձեռք անցնել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ: Երբ Նոբելյան մրցանակը շնորհվում է, այն չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել։ Այդ որոշումը վերջնական է և մշտական»,- հայտարարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեն:
Նաև նշվել է, որ Նոբելյան մեդալների փոխանցումը հազվադեպ երևույթ չէ։